Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայտերը ներկայացվում են Արդարադատության խորհրդի աշխատակազմ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:».
3) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արդարադատության խորհրդի աշխատակազմը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հայտատուի դատվածության առկայությունը կամ բացակայությունը:».
4) 10-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել անձի կամքից անկախ հանգամանքներով, և եթե դիմումը ներկայացնելու պահից մինչև որակավորման քննության սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ:».
5) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով.
«14. Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուից գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով:»: