Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-08-03-ից մինչև 2015-03-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-03-28Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 123-Ն

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 13.06.13 N 748-Ն)

1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված մասնագետների, ինչպես նաև ՀՄԴ-ի հավաստագիր ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ՀՄԴ-ի կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը, եթե դիմողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) անձնագրի պատճենը,

գ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

դ) 2 լուսանկար` 3x4 չափսի,

ե) մասնագետի որակավորման վկայականի պատճենը՝ տրված սույն կետով սահմանված համապատասխան մարմինների կողմից,

զ) վկայականը տված մարմնի հավաստումն այն մասին, որ վկայականը ներկայումս ուժի մեջ է կամ անդամության վկայականի պատճենը:

(1.1-ին կետը լրաց. 14.08.08 N 1009-Ն, խմբ. 16.02.12 N 143-Ն, փոփ. 13.06.13 N 748-Ն)

1.2. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերն օտար լեզվով ներկայացվելու դեպքում դրանց հետ պետք է ներկայացվեն նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված թարգմանությունները: Օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով:

(1.2-րդ կետը լրաց. 16.02.12 N 143-Ն)

1.3. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության, դրանց հիման վրա աուդիտորի որակավորման վկայական տալու կամ այն մերժելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույթներով:

(1.3-րդ կետը լրաց. 16.02.12 N 143-Ն, փոփ. 13.06.13 N 748-Ն)

1.4 Սահմանել, որ`

ա) աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցը (այսուհետ` մասնագիտացված կառույց): Քննությունների արդյունքների համաձայն աուդիտորի որակավորման վկայականները շնորհում է լիազորված մարմինը` քննությունների արդյունքների մասին տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

բ) աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրով (այսուհետ` որակավորման քննությունների ծրագիր), որը պետք է ներառի հետևյալ բաժինները`

Ֆինանսական հաշվառման հիմունքներ

Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար

Իրավագիտության հիմունքներ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրություն

Ֆինանսական կառավարում և վերահսկողություն

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Աուդիտ և ներքին վերահսկողություն:

(1.4-րդ կետը լրաց. 13.06.13 N 748-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. փետրվարի 14

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

փետրվարի 3-ի N 123-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 13.06.13 N 748-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

փետրվարի 3-ի N 123-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 13.06.13 N 748-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։