«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2001 թվականի N 249
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում (աղյուսակներ NN 03-03 և 14-06) կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 29-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
մարտի 29-ի N 249 որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածում (աղյուսակներ NN 03-03 եվ 14-06) կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ)
Խումբ
N Ենթախումբ
N Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները 1-ին
եռամսյակ 2-րդ
եռամսյակ 3-րդ
եռամսյակ 4-րդ
եռամսյակ
03 03 1. Դատական իշխանության մարմինների պահպանում 1256.8 572.3 581.6 -2410.7
Այլ մարմիններ 1256.8 572.3 581.6 -2410.7
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 1256.8 572.3 581.6 -2410.7
14 06 11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -1256.8 -572.3 -581.6 2410.7
ՀՀ կառավարություն -1256.8 -572.3 -581.6 2410.7
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -1256.8 -572.3 -581.6 2410.7
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան