Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2001 թվականի N 262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզա գյուղի ութամյա դպրոցը վերակազմավորել միջնակարգ դպրոցի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 308 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի Ջիլիզա գյուղի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 31-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։