ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2013 թվականի N 655-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների բնագավառի ազատականացման ծրագիր մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հուլիսի 30-ի N 655-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների բնագավառի ազատականացման ծրագիր մշակելու նպատակով ստեղծվող ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ա. Խաչատուրյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն
Ռ. Վարդանյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - «Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն (Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի աջակից անդամ) (համաձայնությամբ)
Անդրե Անդոնիան - «McKinsey & Co» ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան