ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2013 թվականի N 671-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշման N 2 հավելվածի 40-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակման կատարումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հուլիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հուլիսի 31-ի N 671-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Տ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ք. Գյոնջյան - «Մայքրսոֆթ Ար Էյ» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան - «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան - «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան