Անցնել բովանդակությանը

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11113300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

18 հուլիսի 2013 թ. N 458-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել հանրային գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Ա. Սարգսյանի վրա:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին:

Նախարար` Հ. Պողոսյան

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

2013 թ. հուլիսի 18-ի

N 458-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

հանրային գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների

Հ/հ Ծառայության անվանումը Միավորը Ծառայության

1 միավորի վարձավճարը

(ՀՀ դրամ)

I. Անվճար հիմունքներով մատուցվող ծառայություններ

1. Ընթերցողական տոմսերի տրամադրում

2. Խորհրդատվություն գրադարանային փաստաթղթերի որոնման հարցում

3. Կույր և թույլ տեսողությամբ անձանց գրադարանային-տեղեկատվական սպասարկում

4. Սակավ շարժունակ անձանց գրադարանային-տեղեկատվական սպասարկում

II. Վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություններ

1. Մատենագիտական և տեղեկատվական ծառայություններ

1) Թեմատիկ տեղեկանքի տրամադրում

- հայերեն 1 նկարագրություն 200

- օտար լեզուներով 1 նկարագրություն 250

2) Փաստագրական տեղեկանքի տրամադրում

- հայերեն 1 նկարագրություն 250

- օտար լեզուներով 1 նկարագրություն 300

3) Աղբյուրների որոնում, ճշտում 1 էջ 200

4) Տեղեկատվական վերլուծական տեղեկանքի տրամադրում 1 էջ 1500

5) Քարտարաններից և էլեկտրոնային շտեմարաններից տրվող տեղեկույթ 10-ից ավելիի դեպքում՝ յուրաքանչյուր անուն 50

2. Միջգրադարանային բաժնույթի կազմակերպում (ոչ հանրային գրադարանների համար) պայմանա-գրային

3. Անհատական բաժնույթի կազմակերպում ազգային գրադարանի կողմից պայմանա-գրային

4. Էլեկտրոնային միջոցների օգտագործում, վերարտադրում (փոխադրում)

1) - էլեկտրոնային կրիչի վրա 1 նյութ 1000

2) - թղթի վրա 1 էջ 50

3) Համացանցի (ինտերնետ) ծառայության միջոցով տեղեկույթի, էլեկտրոնային գրքի որոնում, տրամադրում 1 նյութ 200

5. Վերարտադրման աշխատանքներ

1) Փաստաթղթերի պատճենահանում (պահպանելով հեղինակային իրավունքը)՝

- թղթի վրա

- սկանավորում

- սկանավորում պատկերի հետագա մշակմամբ

1 էջ 10

1 էջ 20

1 էջ 100

2) Լուսանկարչական աշխատանքներ պայմանա-գրային

6. Գրքերի վերականգնում, կազմում պայմանա-գրային

7. Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություն

1) Սրահի տրամադրում պայմանա-գրային

2) Հեռուստահաղորդումների կազմակերպում գրադարանում պայմանա-գրային

3) Թատերական սցենարների կազմում, տրամադրում պայմանա-գրային

4) Արտաժամյա, արտածրագրային մշակութային միջոցառումների անցկացում պայմանա-գրային

5) Էքսկուրսիաների կազմակերպում՝ քաղաքի, ՀՀ պատմամշակութային վայրերում պայմանա-գրային

6) Խմբակների, ստուդիաների կազմակերպում պայմանա-գրային

7. Ցուցահանդեսների պատրաստում պայմանա-գրային

8. Կրթական ծրագրերի կազմակերպում պայմանա-գրային

9. Գրախանութային ծառայությունների մատուցում (թեմատիկ իրերի, գրենական պիտույքների, գրասենյակային ապրանքների, հուշանվերների վաճառք) ինքնարժեք + մինչև 50 %

10. Գրական սրճարան պայմանա-գրային

11. Մասնագիտական բուհերի ուսանողների արտադրական պրակտիկա պայմանա-գրային

Աշխատակազմի ղեկավար՝ Ս. Ավետիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։