Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 32013291

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

2 հուլիսի 2013 թ. N 111-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 4-րդ կետում «բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ ԲՈՀ)» բառերը փոխարինել «պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով.

2) Հավելվածի 4.1 կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. երկրորդ պարբերությունում «ԲՈՀ-ում» բառը փոխարինել «Հանձնաժողովում» բառով.

բ. երկրորդ պարբերությունում «ԲՈՀ նախագահի» բառերը հանել.

գ. երրորդ պարբերությունում «ԲՈՀ նախագահի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կողմից ներկայացված» բառերով.

դ. երրորդ պարբերությունում «ԲՈՀ-ի» բառը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

3) Հավելվածի 11-րդ կետում «ԲՈՀ անդամներից» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության աշխատակիցներից» բառերով.

4) Հավելվածի 48-րդ կետում«ԲՈՀ-ի» բառը փոխարինել «Գլխավոր վարչության» բառերով.

5) Հավելվածի 49-րդ կետում «ԲՈՀ-ի կողմից» բառերը հանել.

6) Հավելվածի 51-րդ կետում.

ա. «ապա այն անցկացվում է կամ Գլխավոր վարչության ստուգողի կողմից» բառերը փոխարինել «ապա այն անցկացվում է Գլխավոր վարչության ստուգողի կողմից» բառերով.

բ. «ԲՈՀ-ից» բառը հանել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։