«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2001 թվականի N 297
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկում`
ա) ցանկը «8516 (բացի 8516 80; 8516 90) Էլեկտրական կենցաղային տաքացնող
սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ»
տողից հետո լրացնել հետևյալ նոր տողերով.
«8517 11 000 Անհաղորդալար խոսափողով հեռախոսային ապարատներ` լարային կապի համար»
8517 30 000 Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային կապի համար
8517 50 Ապարատներ` կրող հաճախությամբ` հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար այլ
«8517 90 Մասեր (8517 50 100 ծածկագիր)` կրող հաճախությամբ հաղորդալարային
կապի համակարգերի ապարատների համար».
բ) «8525 10 900: 8525 20 990 Ռադիոյի և հեռուստատեսային հաղորդիչներ` մինչև 1 կՎտ հզորությամբ»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8525 10 900; 8525 20 910;
8525 20 990 Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ»,
որից հետո ցանկը լրացնել հետևյալ նոր տողով.
«8529 10 (բացի 8529 10 100;
8529 10 400; 8529 10 500) Անտենաներ և անտենային անդրադարձիչներ` ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ օգտագործվող մասեր».
գ) «8536 20 100; 8536 61;
8536 69; 8536 90
Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման համար»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8536 20 100; 8536 41;
8536 50 (բացի 8536 50 900);
8536 61; 8536 69; 8536 90 Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, անջատման, ընդհատման,
պաշտպանման և փոխարկման համար».
դ) «8544 59 800 էլեկտրական հաղորդալարեր» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8544 20 000; 8544 41 100;
8544 49 200; 8544 59 800;
8544 70 000 Էլեկտրական հաղորդալարեր և մալուխներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան