Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2013 թվականի N 706-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1235-Ա որոշման հավելվածը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետով.

« 33.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրի հիման վրա հանրապետության հաշվառված բնակչության թվի` ըստ համայնքների ելակետային տվյալների տրամադրում ՀՀ ֆինանսների

նախարարություն մինչև 2013 թ.

օգոստոսի 15-ը

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. օգոստոսի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։