«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2001 թվականի N 307
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի N 557 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5. Սահմանել`
ա) որ աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը` ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում.
բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 36 միավոր.
գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 3000 դրամ.
դ) ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը` 1300 դրամ.
ե) միանվագ դրամական օգնության չափը`
անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով,
անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի բազային մասի չափով,
անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած` զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 95 տոկոսից, չբավարարելու դեպքում` միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված գումարից.
զ) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարը և անապահովության գնահատման համակարգում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվը` համաձայն հավելվածի»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 30-ի N 350 որոշման
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
Մարզը Կենտրոնի անվանումը Նպաստ ստացող
ընտանիքների թիվը Նախատեսված
ամսական գումարը
(դրամ) այդ թվում`
միանվագ
դրամական
օգնություն (5%) (դրամ) ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարը (դրամ)
1 2 3 4 5 6
ԱՐԱՐԱՏ ԱՐԱՐԱՏ 766 5973708 298685 71684496
ԱՐՏԱՇԱՏ 5020 42359957 2117998 508319484
ՎԵԴԻ 3556 31226249 1561312 374714988
ՄԱՍԻՍ 3037 24729376 1236470 296752512
ընդամենը 12379 104289290 5214465 1251471480
ԱՐԱԳԱԾՈՏՆ ԱՇՏԱՐԱԿ 3662 28167343 1408367 338008116
ԹԱԼԻՆ 2040 14970551 748527 179646612
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 697 6253481 312674 75041772
ԱՊԱՐԱՆ 812 6231530 311576 74778360
ընդամենը 7211 55622905 2781144 667474860
ԱՐՄԱՎԻՐ ԱՐՄԱՎԻՐ 3982 31687423 1584371 380249076
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 3424 28137974 1406900 337655688
ԲԱՂՐԱՄՅԱՆ 681 5788548 289427 69462576
ընդամենը 8087 65613945 3280698 787367340
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԳԱՎԱՌ 2318 21210923 1060546 254531076
ՍԵՎԱՆ 1943 15375018 768751 184500216
ՎԱՐԴԵՆԻՍ 2546 18592662 929633 223111944
ՃԱՄԲԱՐԱԿ 1649 10270913 513546 123250956
ՄԱՐՏՈՒՆԻ 6392 54367840 2718392 652414080
ընդամենը 14848 119817356 5990868 1437808272
ԼՈՌԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ 2834 19865716 993286 238388592
ՏԱՇԻՐ 1234 8826011 441300 105912132
ՎԱՆԱՁՈՐ 13981 101977225 5098861 1223726700
ՍՊԻՏԱԿ 6776 52337478 2616874 628049736
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 4862 33302850 1665142 399634200
ընդամենը 29687 216309280 10815463 2595711360
ԿՈՏԱՅՔ ԱԲՈՎՅԱՆ 3958 32011911 1600595 384142932
ՀՐԱԶԴԱՆ 3837 30684081 1534204 368208972
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 2040 16329782 816489 195957384
ՆԱԻՐԻ 2174 17803342 890167 213640104
ընդամենը 12009 96829116 4841455 1161949392
ՇԻՐԱԿ ԱՐԹԻԿ 3808 30339167 1516958 364070004
ԱՄԱՍԻԱ 250 1733211 86660 20798532
ՄԱՐԱԼԻԿ 1095 8789325 439466 105471900
ԱԽՈՒՐՅԱՆ 2587 20910723 1045536 250928676
ԱՇՈՑՔ 249 1839815 91991 22077780
ԳՅՈՒՄՐԻ 23847 183023707 9151185 2196284484
ընդամենը 31836 246635948 12331796 2959631376
ՍՅՈՒՆԻՔ ԳՈՐԻՍ 2422 19362673 968134 232352076
ԿԱՊԱՆ 3233 21009503 1050475 252114036
ՄԵՂՐԻ 935 6041086 302054 72493032
ՍԻՍԻԱՆ 1701 12781045 639052 153372540
ընդամենը 8291 59194307 2959715 710331684
ՏԱՎՈՒՇ ԴԻԼԻՋԱՆ 1757 13036326 651816 156435912
ԻՋԵՎԱՆ 4122 30946376 1547320 371356512
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 2573 18725181 936260 224702172
ԲԵՐԴ 3842 28547013 1427351 342564156
ընդամենը 12294 91254896 4562747 1095058752
ՎԱՅՈՑ ՁՈՐ ՋԵՐՄՈՒԿ 451 3287968 164398 39455616
ՎԱՅՔ 791 5686619 284331 68239428
ԵՂԵԳՆԱՁՈՐ 2242 18031796 901590 216381552
ընդամենը 3484 27006383 1350319 324076596
ԵՐԵՎԱՆ ԱՋԱՓՆՅԱԿ 4472 32621151 1631057 391453812
ԱՎԱՆ 1519 11000173 550009 132002076
ԱՐԱԲԿԻՐ 4694 30596278 1529814 367155336
ԴԱՎԹԱՇԵՆ 1123 8829772 441490 105957264
ԷՐԵԲՈՒՆԻ 5392 39294241 1964712 471530892
ԿԵՆՏՐՈՆ 5417 32996045 1649802 395952540
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 5147 40592397 2029620 487108764
ՆՈՐ ՆՈՐՔ 4662 34886165 1744308 418633980
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ 794 5871475 293574 70457700
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 496 4034200 201710 48410400
ՇԵՆԳԱՎԻԹ 6394 46243751 2312187 554925012
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 3057 22615784 1130789 271389408
ընդամենը 43167 309581432 15479072 3714977184
ընդամենը 183293 1392154858 69607742 16705858296
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան