Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
13 հունիսի 2013 թվականի N 23
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թ.
հունիսի 13-ի նիստի N 23
արձանագրային որոշման
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կառավարության աշխատակազմ Արմավիրի մարզից ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման մասին
ՀՀ կառավարության աշխատակազմ 08.01.2013թ.-ից 06.06.2013թ.-ը Արմավիրի մարզից ստացվել են 92 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`
● Բնակարանային խնդիրների վերաբերյալ – 10
● Շինարարություն և վերանորոգում - 3
● Բնակ.և հողատարածքների սեփականաշնորհում - 2
● Նպաստ և կեսաթոշակ – 5
● Դրամական օժանդակություն տրամադրելու – 27
● Աշխատանք և չվճարված աշխատավարձ – 5
● Այլ բնույթի – 35
ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկություններն, դիմումներն և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում
● ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 22
● ՀՀ պաշտպանության նախարարություն – 7
● ՀՀ տարածքային կառավարման նախարարություն – 4
● Արմավիրի մարզպետարան – 32
մարմնի անվանումը դիմումների քանակը պատաս-խանվել է տրվել է դրական լուծում տրվել է պարզաբա-նում մերժվել է ծանոթություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն 22 10 3 7 2 մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ
ՀՀ պաշտպանության նախարարություն 7 3 1 2 1 տարբեր
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 4 3 1 1 - տարբեր
ՀՀ Արմավիի մարզպետարան 32 16 8 6 2 մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ