Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-04-10-ից մինչև 2013-08-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-08-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60004001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 հունվարի 2004 թ.

ք. Երևան N 2-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 10.03.06 N 29-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Բնական գազի սակագների մասին» N 34 որոշման 1-ին կետի 1.1 ենթակետը, 1-ին կետի 1.2 և 1.3 ենթակետերի ա) և բ) պարբերությունները, 2-րդ և 3-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից:

ՀՀ բնական մենաշնորհների

կարգավորման հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։