«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
29 հուլիսի 2013 թ.
ք. Երևան N 342-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 26-ի «2013 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «17.2» կետով հետևյալ բովանդակությամբ`
17.2 Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 1 նամականիշ III եռամսյակ 560 40 000
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք թեմային նվիրված «ԳՅՈՒՄՐԻՆ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հովսեփ Արղությանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Հովսեփ ԱՐՂՈՒԹՅԱՆ 1863-1925. Hovsep ARGHUTIAN. Հովսեփ ԱՐՂՈՒԹՅԱՆ. Hovsep ARGHUTIAN 1863-1925» նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք թեմային նվիրված «ԳՅՈՒՄՐԻՆ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 560 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
2) Հովսեփ Արղությանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Հովսեփ ԱՐՂՈՒԹՅԱՆ 1863-1925. Hovsep ARGHUTIAN. Հովսեփ ԱՐՂՈՒԹՅԱՆ. Hovsep ARGHUTIAN 1863-1925» նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար Գ. Բեգլարյան
Հաստատված է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի հուլիսի 29-ի
թիվ 342-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի հուլիսի 29-ի
թիվ 342-Ն հրամանի