«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 օգոստոսի 2013 թ. թիվ 673-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման հավելված 1-ով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 120-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման-ընդունման արձանագրության ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 786-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Դ. Սարգսյան
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի օգոստոսի 6-ի
N 673-Ն հրամանի
Կատարող
___________________________
___________________________
գտնվելու վայրը _______________
հհ _________________________
___________________________
հվհհ _______________________ Պատվիրատու
_____________________________
_____________________________
գտնվելու վայրը _________________
հհ____________________________
______________________________
հվհհ___________________________
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«____» «__________________» 20 թ.
Պայմանագրի անվանումը` ____________________________________________
__________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն՝ ի դեմս _____________________________________________ և
Կատարողը՝ ի դեմս__________________________________________________, հիմք ընդունելով, որ պայմանագրով նախատեսված՝ ստորև նշված աշխատանքները, մատակարարումները և ծառայությունները (այսուհետև՝ աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին՝ կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողը ____ _____________ 20___թ-ից __ ___________ 20__ թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները՝
Գնման առարկայի անվանումը Գնման առարկայի քանակական ցուցանիշը Աշխատանքների կատարման
ժամկետը Վճարման ենթակա գումարը
(հազար դրամ) Վճարման ժամկետը
(ըստ ժամա-
նակացույցի)
Ընդամենը
Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Աշխատանքը հանձնեց Աշխատանքը ընդունեց
___________________________
ստորագրություն ___________________________
ստորագրություն
___________________________
ազգանուն, անուն ___________________________
ազգանուն, անուն
Կ.Տ. Կ.Տ.
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի օգոստոսի 6-ի
N 673-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»
Հավելված N 1-ով սահմանված՝ Հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ՝
● «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը։
● «Կատարողը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը։
● Սյունակի «Գնման առարկայի անվանումը» բաժինը լրացվում է պայմանագրից քաղվածքում նշված ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը:
● Սյունակի «Գնման առարկայի քանակական ցուցանիշը» բաժինը լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում փաստացի ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության քանակական ցուցանիշները, ըստ գնումների պլանի:
● Սյունակի «Աշխատանքների կատարման ժամկետը» բաժնում նշվում է ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության համար պայմանագրով նախատեսված համապատասխան ժամկետը:
● Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:
● Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ամսաթիվը:
● ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարան ներկայացնելիս, չեն ներկայացվում հանձնման-ընդունման արձանագրության բաղկացուցիչ մաս հանդիսացող հաշիվ-ապրանքագրերը: