Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-09-12-ից մինչև 2014-09-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-09-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010254

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 հունիսի 2010 թ.

ք. Երևան N 327-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 07.08.13 N 291-Ն)

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցից դեպի այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց`

1) փոխկապակցման կետի տարածքում կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 4.17 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 5.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) փոխկապակցման կետի տարածքից դուրս`

ա. բնակիչ բաժանորդների կողմից կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 16.67 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. այլ բաժանորդների կողմից կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 20.0 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 24.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

(1-ին կետը փոփ. 07.08.13 N 291-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։