Անցնել բովանդակությանը

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11113339

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

5 օգոստոսի 2013 թ. N 506-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար` Հ. Պողոսյան

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

2013 թվականի օգոստոսի 5-ի

N 506-Ն հրամանի

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

1. Գրադարանային աշխատողները պետք է ունենան հետևյալ մասնագիտական որակավորման չափանիշները՝

1) Գրադարանի փոխտնօրեն գիտական գծով

ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 7 տարվա գրադարանային աշխատանքի փորձ, կամ

բ. բարձրագույն կրթություն՝ մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճան և առնվազն 10 տարվա գրադարանային աշխատանքի փորձ:

2) Գրադարանի գիտնական քարտուղար

ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա գրադարանային աշխատանքի փորձ, կամ

բ. բարձրագույն կրթություն՝ մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճան և առնվազն 10 տարվա գրադարանային աշխատանքի փորձ:

3) Բաժնի վարիչ

ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա գլխավոր գրադարանավարի կամ գլխավոր մատենագետի աշխատանքի փորձ, կամ

բ. բարձրագույն կրթություն մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա գլխավոր գրադարանավարի կամ գլխավոր մատենագետի աշխատանքային փորձ:

4) Մասնաճյուղի վարիչ

ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա գլխավոր գրադարանավարի կամ գլխավոր մատենագետի աշխատանքի փորձ, կամ

բ. բարձրագույն կրթություն՝ մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա գլխավոր գրադարանավարի կամ գլխավոր մատենագետի աշխատանքային փորձ:

5) Գլխավոր գրադարանավար

ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա առաջատար գրադարանավարի աշխատանքի փորձ, կամ

բ. բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա առաջատար գրադարանավարի աշխատանքային փորձ:

6) Առաջատար գրադարանավար

ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» մասնագիտությամբ բակալավրի աստիճան և առնվազն 1 տարվա առաջին կարգի գրադարանավարի աշխատանքի փորձ, կամ

բ. բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա առաջին կարգի գրադարանավարի աշխատանքային փորձ:

7) Առաջին կարգի գրադարանավար

ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» մասնագիտությամբ բակալավրի աստիճան և առնվազն 1 տարվա երկրորդ կարգի գրադարանավարի աշխատանքային փորձ, կամ

բ. բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա երկրորդ կարգի գրադարանավարի աշխատանքային փորձ:

8) Երկրորդ կարգի գրադարանավար

ա. բարձրագույն կրթություն բակալավրի աստիճանով` առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ

բ. միջին մասնագիտական կրթություն և առնվազն 3 տարվա գրադարանավարի աշխատանքային, փորձ:

9) Գրադարանավար

ա. միջին մասնագիտական կրթություն առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ

բ. միջնակարգ կրթություն համապատասխան վերապատրաստմամբ:

10) Գլխավոր մատենագետ

ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» կամ «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա առաջատար մատենագետի աշխատանքի փորձ, կամ

բ. հումանիտար գիտությունների ուղղությամբ՝ բարձրագույն կրթություն՝ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա առաջատար մատենագետի աշխատանքային փորձ:

11) Առաջատար մատենագետ

ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» կամ «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտացումներ մագիստրոսի աստիճանով և առնվազն 1 տարվա առաջին կարգի մատենագետի (մատենագետի) աշխատանքի փորձ, կամ

բ. հումանիտար գիտությունների ուղղությամբ՝ բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա առաջին կարգի մատենագետի (մատենագետի) աշխատանքային փորձ:

12) Առաջին կարգի մատենագետ (մատենագետ)

ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» կամ «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» բակալավրի աստիճան առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ

բ. հումանիտար գիտությունների ուղղությամբ՝ բարձրագույն կրթություն (մագիստրոսի աստիճանով)` առանց աշխատանքային փորձի պահանջի:

13) Արդի տեխնոլոգիաների մասնագետ

ա. բարձրագույն կրթություն բակալավրի աստիճանով` առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ

բ. միջին մասնագիտական կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

14) Վերականգնող

ա. միջին մասնագիտական կրթություն առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ

բ. միջնակարգ կրթություն և առնվազն 5 տարվա վերականգնողի աշխատանքային փորձ:

15) Կազմարար

ա. միջին մասնագիտական կրթություն առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ

բ. միջնակարգ կրթություն և առնվազն 5 տարվա կազմարարական աշխատանքի փորձ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։