Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ՎԱՍԻԼՅԱՆԻ՝ ՈՒԼԱՆ ԲԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2013 թվականի N 747-Ա

Ս. ՎԱՍԻԼՅԱՆԻ՝ ՈՒԼԱՆ ԲԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայությունը և երկրի մարտահրավերները» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ս. Վասիլյանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 2-6-ը Ուլան Բատոր (Մոնղոլիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Վասիլյանի՝ Ուլան Բատոր գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. օգոստոսի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։