Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՆԻՑՑԱ ԵՎ ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 սեպտեմբերի 2013 թվականի N 792-Ա

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՆԻՑՑԱ ԵՎ ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2013 թվականի սեպտեմբերի 6-16–ը գործուղել Նիցցա (Ֆրանսիայի Հանրապետություն)` Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին ներկա գտնվելու համար, և 2013 թվականի սեպտեմբերի 12-14-ը՝ Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Ժառանգության սոցիալական արժեքը և ժառանգության նշանակությունը հասարակության համար» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի՝ Նիցցա և Մարսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի` Նիցցա և Մարսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. սեպտեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։