Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

10 սեպտեմբերի 2013 թ. N 47-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մի շարք հողամասեր փոխադրել այլ նշանակության հողամասերի կատեգորիա` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ գերեզմանատների կազմավորման (կազմակերպման) այդ թվում՝ դրանց պահպանման և շահագործման, գերեզմանատների հողերի օգտագործման, հատակագծերի հաստատման ընթացքում հաշվի առնել էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգ պահպանման հետ կապված հարցերը և իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.

2) սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները:

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյան

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի սեպտեմբերի 10-ի

N 47-Ն որոշման

Ց Ա Ն Կ

Երևան քաղաքում որոշ հողամասերի նպատակային նշանակության փոփոխության

N/N Կառուցապատող Հասցեն Հողամասի մակերեսը Ներկայիս նպատակային նշանակությունը Առաջարկվող նպատակային նշանակությունը Ծանոթագրություն

1 2 3 4 5 6 7

1. «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ «Սիլիկյան» գերեզմանատուն

3-րդ գյուղ 28833.57քմ գյուղատնտեսական Հատուկ պահպանվող Գերեզմանատան տարածքի ընդլայնում

2. Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ «Շահումյան-2»

գերեզմանատուն

«Կաթ» գործարանին հարող տարածք 33220.78քմ Արդյունաբերական, ընդերքօգ- տագործման և այլ արտադրական Հատուկ պահպանվող Գերեզմանատան տարածքի ընդլայնում

3. Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ «Կենտրոնական»

գերեզմանատուն Դավիթ Բեկի փողոցին հարող տարածք 1859.95քմ բնակավայրերի Հատուկ պահպանվող Գերեզմանատան տարածքի ընդլայնում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։