ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2013 թվականի N 828-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 1-4-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին:
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Ա. Սիմոնյանինը, Մ. Մկրտչյանինը, Տ. Մելքոնյանինը, Ա. Պետրոսյանինը, Գ. Քոչարյանինը, Ս. Սահակյանինը, Է. Մանթաշյանինը, Ա. Ամիրջանյանինը, Վ. Առաքելյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը և Մ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Վ. Հարությունյանի` Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների, իսկ Ս. Աբրահամյանինը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թվականի
սեպտեմբերի 18-ի N 828-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-4-Ը ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մովսիսյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Շ. Քոչարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)
Մ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Վ. Առաքելյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ
Ա.Պետրոսյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ս. Սահակյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Գ. Քոչարյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
Ա. Ամիրջանյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ
Մ. Հայրապետյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար, խորհրդական
Է. Մանթաշյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ
Վ. Հարությունյան -«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն
Ս. Աբրահամյան -«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Տ. Մելքոնյան -ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան