Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

3 մայիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2001 թվականի N 382

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 20-ի «ՏԱՍԻՍ-ի «Տեխնիկական օժանդակություն Հայաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության և ԱՀԿ անդամակցությամբ ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով պայմանավորված պարտականությունների իրականացման համար» ծրագրի իրականացումն ապահովելու մասին» N 128 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 3-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2000 թվականի

մարտի 20-ի N 128 որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (խորհրդի հայկական մասի ղեկավար)

Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար

Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար

Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար

Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարար

Մ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2000 թվականի

մարտի 20-ի N 128 որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (կոմիտեի հայկական մասի ղեկավար)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ա. Մարկոսյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ

Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Տ. Դավթյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Ռ. Զարգարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Վ. Վարդանյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և արվեստի գլխավոր վարչության պետ

Հ. Գևորգյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարության գլխավոր վարչության պետի տեղակալ

Վ. Հակոբյան - ՀՀ էներգետիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ

Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային կապերի վարչության պետ

Մ. Գրիգորյան - ՀՀ ներքին գործերի նախարարի խորհրդական, իրավական ապահովման վարչության պետ

Ա. Կոստանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովագրության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։