Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2013 թվականի N 992-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշման N 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը «ԽՆԱՄՎՈՂ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ և 14-րդ ենթակետերով.

«13) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականին և քանակը (մեկ սովորողի հաշվարկով)` համաձայն N 13 հավելվածի.

14) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների փափուկ գույքի տեսականին և քանակը (մեկ սովորողի հաշվարկով)` համաձայն N 14 հավելվածի։».

3) որոշումը լրացնել NN 13 և 14 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

4) որոշման NN 4, 5 և 6 հավելվածներից հանել «Սուրճ» տողը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. սեպտեմբերի 23

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 13-ի N 992-Ն որոշման

«Հավելված N 13

ՀՀ կառավարության 2007 թվականի

մայիսի 31-ի N 815-Ն որոշման

ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ԵՎ ՔԱՆԱԿԸ (ՄԵԿ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ)

Սննդամթերքի անվանումը Չափորոշիչը

(գրամ)

Հաց` աշորայի 250

Հաց` ցորենի 250

Ալյուր` ցորենի 35

Ալյուր` կարտոֆիլի 3

Ձավարեղեն, ընդեղեն, մակարոնեղեն 120

Կարտոֆիլ 400

Բանջարեղեն և այլ կանաչեղեն 470

Մրգեղեն` թարմ 350

Հյութեր 200

Մրգեղեն` չոր 15

Շաքար 70

Հրուշակեղեն 25

Կակաո 2

Թեյ 0.2

Միս` տավարի 170

Թռչնի միս 50

Ձկնեղեն 100

Եփած երշիկ, նրբերշիկ 25

Կաթ, կաթնամթերք 500

Կաթնաշոռ 70

Թթվասեր 10

Պանիր 20

Կարագ 50

Յուղ` բուսական 20

Ձու (հատ) 1

Համեմունքներ 2

Յոդացված աղ 10

Խմորիչ 1

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 13-ի N 992-Ն որոշման

«Հավելված N 14

ՀՀ կառավարության 2007 թվականի

մայիսի 31-ի N 815-Ն որոշման

ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՓԱՓՈՒԿ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ԵՎ ՔԱՆԱԿԸ (ՄԵԿ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ)

Փափուկ գույքի անվանումը Չափի

միավորը Քանակը Ժամկետը

(տարի)

Անկողնային պարագաներ, սպիտակեղեն

Սավան հատ 8 2

Վերմակասավան հատ 5 2

Բարձի ներքին երես հատ 1 4

Բարձի արտաքին երես հատ 5 2

Սրբիչ հատ 3 2

Սրբիչ` խավավոր հատ 3 2

բրդյա, բամբակյա վերմակ հատ 1 3

Վերմակ` բայկայից հատ 1 2

Ներքնակ հատ 1 2

Բարձ հատ 1 2

Ծածկոց հատ 1 6

Գորգ` մահճակալամերձ հատ 1 4

Կանացի հիգիենայի միջադիր փաթեթ 12 1

Փափուկ գույք` ճաշարանի համար

(50 տեղի համար)

Սփռոց հատ 25 3

Սրբիչ` ամանի հատ 15 1

Փափուկ գույք` ճաշասենյակի համար

(50 տեղի համար)

Սփռոց հատ 50 3

Սեղանի մոմլաթ հատ 50 4

Սրբիչ` ամանի հատ 15 1

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։