Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813378

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

18 հուլիսի 2013 թ. թիվ 594-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 472-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել պետական կարիքների համար շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը` համաձայն հավելվածի:

Նախարար

Դ. Սարգսյան

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թ. հուլիսի 18-ի

թիվ 594-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ

1 2

1. ԲՆԱԿԱՆ ԼՑԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

1 Ավազներ տարբեր տիպի

2 Խիճ տարբեր տեսակի և ֆռակցիաների

3 Գլաքար տարբեր չափսերի

4 Գլաքարե խիճ տարբեր ֆռակցիաների

5 Հրաբխային խարամ

2. ԲԵՏՈՆԵ ՇԱՂԱԽՆԵՐ, ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ

6 Ասֆալտբետոն տարբեր տեսակի

7 Ցեմենտաբետոն տարբեր տիպի և տեսակի

8 Ցեմենտե շաղախ տարբեր տեսակի

9 Ցեմենտ տարբեր տեսակի

10 Գաջ

11 Փքապեռլիտ

12 Բետոնե բլոկ տարբեր տիպի և չափսի

13 Բետոնե մայթեզր տարբեր չափսի

14 Բետոնե աստիճան տարբեր չափսի

15 Բետոնե եզրաքար տարբեր չափսի

16 Մայթի բետոնե ձևավոր սալիկ տարբեր գույնի և ձևի

17 Բետոնի հավելանյութ և վերականգնողական այլ նյութեր

18 Ձայնաջերմամեկուսիչ սենդվիչ բլոկ տարբեր չափսի և ձևի

3. ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՀԱՎԱՔՈՎԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

19 Երկաթբետոնե առու տարբեր տեսակի և չափսի

20 Երկաթբետոնե դիտահոր տարբեր չափսի

21 Դիտահորի կափարիչ տարբեր չափսի

22 Հեծան տարբեր տիպի և չափսի

23 Երկաթբետոնե սալ՝ տարբեր տիպի և չափսի

24 Տապաստ (лежень) տարբեր չափսի

25 Երկաթբետոնե բլոկ տարբեր տիպի և չափսի

26 Կիսախողովակ ЛР տարբեր չափսի

27 Երկաթբետոնե խողովակ տարբեր տիպի և չափսի

28 Վաք (лоток) տարբեր տիպի և չափսի

29 Ուղղանկյուն հենապատ Б տարբեր տիպի

30 Հենասյուն СВ տարբեր տիպի

31 Տակդիր տարբեր տիպի և չափսի

32 Հիմք տարբեր տիպի և չափսի

33 Սարքավորումների տիպային կանգնակ (УСО)

34 Г-ձև կոնստրուկցիա տարբեր տիպի (Ге)

4. ՔԱՐԵՐ, ՔԱՐԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ, ԵՐԵՍԱՊԱՏՄԱՆ ՍԱԼԵՐ

35 Տարբեր տեսակի պատրաստվածքներ բնական քարից

36 Շինաքար տարբեր տեսակի բնական քարից

37 Եզրաքար տարբեր չափսի բնական քարից

38 Հրակայուն աղյուս և շաղախանյութ

39 Տուֆե սալիկ տարբեր տիպի և չափսի

40 Անդեզիտե բազալտե սալիկ տարբեր չափսի

41 Բազալտե սալիկ տարբեր չափսի

42 Ֆելզիտե սալիկ տարբեր չափսի

43 Պեռլիտե սալիկ տարբեր չափսի

5. ՄԵՏԱՂԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

44 Գլոցվածք տարբեր տիպի և չափսի

45 Պողպատե ամրան տարբեր տիպի և չափսի

46 Պողպատե տաշտաձև պրոֆիլի հեծան տարբեր չափսի

47 Պողպատե երկտավր տարբեր չափսի

48 Պողպատ շերտավոր տարբեր չափսի

49 Պողպատե անկյունակ տարբեր չափսի

50 Պողպատե ձող տարբեր տիպի և չափսի

51 Պողպատե թիթեղ տարբեր չափսի

52 Պողպատե մետաղալար տարբեր տեսակի և չափսի

53 Ցինկապատ փշալար

54 Մանեկ, հեղույս

55 Պողպատե ցանց տարբեր տիպի և չափսի

56 Կռվածք

57 Պողպատե ճոպան տարբեր չափսի

58 Մետաղական ակոսավոր ծածկի սալ (տրանսֆորմատորային ենթակայանների) տարբեր չափսի

6. ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ ՓԱՅՏԻՑ

59 Փայտանյութ տարբեր տիպի և չափսի

60 Շրիշակ տարբեր տիպի և չափսի

61 Հաճարե պարակալ տարբեր չափսի

62 Մանրահատակ տարբեր չափսի

63 Նրբատախտակ (ֆաներա) տարբեր չափսի

64 Փայտատաշեղային սալ (ДСП) տարբեր տիպի և չափսի

65 Լամինատե հատակ տարբեր տիպի և չափսի

7. ՏԱՆԻՔԱԾԱԾԿ ԵՎ ՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ

66 Մետաղական թիթեղ տարբեր տիպի և չափսի

67 Մետաղական պատրաստվածքներ տարբեր տիպի և չափսի

68 Մեխ

69 Պտուտակ

70 Ապակեբամբակ տարբեր տեսակի և չափսի

71 Իզոգամ տարբեր տեսակի և չափսի

72 Գիպսակարտոնե ակուստիկ սալեր տարբեր տիպի և չափսի

8. ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

73 Փայտե ներսի դուռ տարբեր տեսակի և չափսի

74 Մուտքի դուռ տարբեր տիպի և չափսի

75 Ալյումինե դուռ տարբեր տիպի, գույնի և չափսի

76 Ալյումինե պատուհան տարբեր տիպի, գույնի և չափսի

77 Մետաղապլաստե դուռ տարբեր տիպի, գույնի և չափսի

78 Մետաղապլաստե պատուհան՝ տարբեր տիպի, գույնի և չափսի

79 Պլաստմասսե պատուհանագոգ տարբեր գույնի և չափսի

9. ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ ԵՎ ԿՑԱՄԱՍԵՐ

80 Պողպատե խողովակ տարբեր կտրվածքի և չափսի

81 Պողպատե ծնկալ տարբեր չափսի

82 Լատունե կցամաս տարբեր տեսակի և չափսի

10. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ ԵՎ ԿՑԱՄԱՍԵՐ

83 Մետաղապլաստե խողովակ տարբեր չափսի

84 Պոլիվինիլքլորիդե խողովակ կոյուղու համար տարբեր չափսի

85 Պոլիվինիլքլորիդե խողովակի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

86 Պոլիէթիլենային խողովակ, նախատեսված խմելու ջրի համար, տարբեր չափսի և ճնշման

87 Պոլիէթիլենային խողովակի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

88 Պոլիէթիլենային ծալքավոր խողովակ կոյուղու և ոռոգման համար, տարբեր չափսի և ճնշման

89 Պոլիէթիլենային ծալքավոր խողովակի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

90 Պոլիպրոպիլենային խողովակ ալյումինե շերտով տարբեր չափսի, նախատեսված տաք ջրի համար

91 Պոլիպրոպիլենային խողովակ տարբեր չափսի, նախատեսված սառը ջրի համար

92 Պոլիպրոպիլենային խողովակ կոյուղու համար տարբեր չափսի

93 Պոլիպրոպիլենային խողովակի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

11. ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

94 Ջեռուցման կաթսա տարբեր տիպի և հզորության

95 Ջրի պոմպեր տարբեր տեսակի և հզորության

96 Ալյումինե ջեռուցման մարտկոց՝ տարբեր տիպի և չափսի

97 Ալյումինե մարտկոցի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

98 Խողովակ մեկուսացումով տարբեր չափսի և տեսակի

99 Գնդիկավոր փական տարբեր տեսակի և չափսի

100 Հետադարձ փական տարբեր տիպի և չափսի

101 Լատունե զտիչ տարբեր չափսի

102 Լատունե խցան տարբեր չափսի

12. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

103 Մեմբրանային գազի հաշվիչ տարբեր չափսի

104 Պահպանիչ կափույր տարբեր տեսակի

105 Գազի ճնշման կարգավորիչ տարբեր չափսի

106 Գազի գնդիկավոր փական տարբեր չափսի

107 Բնական գազի ֆիլտր և կցամաս տարբեր չափսի

108 Հաշվիչ մեխանիզմի պահպանիչ տուփ

109 Գազակարգավորիչ կայան գազահաշվիչ հանգույցով առանց պահարանի

110 Գազակարգավորիչ կայան առանց գազահաշվիչ հանգույցի և պահարանի

111 Պահարանային գազակարգավորիչ կայան գազահաշվիչ հանգույցով

112 Պահարանային գազակարգավորիչ կայան առանց գազահաշվիչ հանգույցի

13. ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

113 Օդամղիչ տարբեր տիպի, հզորության և թողունակության

14. ՍԱՆՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

114 Խոհանոցակոնք տարբեր տեսակի

115 Լվացարան տարբեր տեսակի

116 Զուգարանակոնք տարբեր տեսակի

117 Կերամիկական միզաման «Ֆրանսիական»

118 Լոգնոց տարբեր տիպի և չափսի

119 Ցնցուղի խառնիչ

120 Ծորակ՝ տարբեր տիպի և չափսի

121 Ջրաչափ՝ տարբեր տիպի և չափսի

122 Փական՝ տարբեր տեսակի և չափսի

123 Ֆիլտր բրոնզե՝ տարբեր տիպի և չափսի

124 Սողնակ բրոնզե՝ տարբեր տիպի և չափսի

125 Հոսակ՝ տարբեր տիպի և չափսի

126 Սիֆոն տարբեր տիպի և չափսի

127 Պոլիէթիլենային բաք՝ տարբեր տարողության և ձևի

15. ԹՈՒՋԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ

128 Կոյուղու դիտահորի կափարիչ տարբեր չափսի

129 Անձրևաջրերի հեռացման հանգույց՝ տարբեր տիպի և չափսի

16. ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱԼՈՒԽՆԵՐ

130 Ալյումինե հաղորդալար՝ տարբեր տիպի և չափսի

131 Ալյումինե մալուխ՝ տարբեր տիպի և չափսի

132 Պղնձե հաղորդալար՝ տարբեր տիպի և չափսի

133 Պղնձե մալուխ՝ տարբեր տիպի և չափսի

134 Հեռախոսակապի պղնձե հաղորդալար տարբեր տեսակի և չափսի

135 Անջատիչ՝ տարբեր տեսակի

136 Վարդակ տարբեր տեսակի

137 Մալուխի սակառ (короб)՝ տարբեր տիպի և չափսի

138 Տուփ էլեկտրամոնտաժային՝ տարբեր տիպի և չափսի

139 Շիկացման լամպ, լուսարձակ տարբեր հզորության

140 Լյումինեսցենտային լամպ տարբեր չափսի և հզորության

141 Էլեկտրաէներգիայի հաշվիչ տարբեր տեսակի և հզորության

142 Միաֆազ ավտոմատ անջատիչ տարբեր տիպի և հզորության

143 Երկֆազ ավտոմատ անջատիչ տարբեր տիպի և հզորության

144 Եռաֆազ ավտոմատ անջատիչ տարբեր տիպի և հզորության

145 Քառաֆազ ավտոմատ անջատիչ տարբեր տիպի և հզորության

146 Հատիչ (рубильник) տարբեր տիպի և չափսի

17. ԼԱՔԱՆԵՐԿԱՅԻՆ ԵՎ ՍՈՍՆՁԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

147 Լաքաներկ և սոսնձանյութ տարբեր տեսակի

148 Ներկ լատեքսային՝ տարբեր տեսակի

149 Էմալ և էմալե ներկ՝ տարբեր տեսակի

150 Ծեփամածիկ տարբեր տեսակի

151 Նախաներկ՝ տարբեր տեսակի

152 Գունանյութ և լուծիչ՝ տարբեր տեսակի

153 Պնդեցուցիչ թթվային

154 Ներկեր տարբեր տեսակի

18. ԱՊԱԿԻՆԵՐ

155 Ապակի տարբեր հաստության, տեսակի և չափսի

156 Հայելի տարբեր հաստության, տեսակի և չափսի

19. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՐԵՍՊԱՏՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

157 Հախճասալ՝ տարբեր տեսակի և չափսի

158 Հատակի սալիկ՝ տարբեր տեսակի և չափսի

159 Գիպսակարտոնե սալիկի պրոֆիլ և սոսինձ տարբեր տեսակի և չափսի

160 Գիպսակարտոնե սալիկի ամրացման կցամաս՝ տարբեր տեսակի և չափսի

161 Կախովի պլաստմասսե առաստաղ և պրոֆիլ տարբեր գույնի, տիպի և չափսի

162 Պոլիկարբոնատ տարբեր գույնի և չափսի

20. ՆԱՎԹԱՄԹԵՐԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

163 Հանքաձյութ ճանապարհային (բիտում)

164 Մազութ

165 Բենզին «Ռեգուլյար»

166 Դիզելային վառելիք

21. ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ

167 Անկյունակ պոլիմերային տարբեր տիպի և չափսի

168 Պոլիմերային շրիշակ և շրիշակի տակդիր տարբեր տիպի և չափսի

169 Էլեկտրոդ՝ տարբեր տիպի և չափսի

170 Թթվածին

171 Կալցիումի կարբիտ

172 Գազ պրոպան / բուտան

173 Պաստառ տարբեր տիպի և չափսի

174 Նատրիումե հեղուկ ապակի

175 Զմռնիտե թուղթ՝ տարբեր տեսակի և չափսի

176 Գորգածածկույթ (կովրոլին)՝ տարբեր տիպի և չափսի

177 Լինոլեում՝ տարբեր տիպի և չափսի

178 Պոլիմերաավազային հիմքով պատրաստվածքներ՝ տարբեր տիպի և չափսի

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։