Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-05-31-ից մինչև 2001-08-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-08-07Բացել ARLIS-ում

040.0402.08.05.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 մայիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 2001 թվականի N 402

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Երևանում «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես կազմակերպելու մասին» N 359 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 28-ի N 786 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի կազմը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (կազմկոմիտեի նախագահ)

Վ. Քոչարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

Գ. Թորոսյան - ֆիլատելիստների հայկական միության նախագահ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ

Ս. Ղարաբաղցյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ

Ս. Սիմոնյան - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի տնօրեն

Վ. Առաքելյան - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Ա. Բաբախանյան - ֆիլատելիստների հայկական միության նախագահի տեղակալ

Ա. Քեչեյան - ֆիլատելիստների հայկական միության պատվավոր անդամ (Արգենտինա)

Ս. Հայրապետյան - ֆիլատելիստների հայկական միության վարչության անդամ (պատասխանատու քարտուղար)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։