ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 1012-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման գծով 2013 թվականի պետական պատվերի մասին» N 96-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2013 թվականի համար՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ 465 դրամ, հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ 500 դրամ.»,
բ. 3-րդ ենթակետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը` ըստ փորձաքննությունների տեսակների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ համաձայն N 2 հավելվածի:».
2) որոշման հավելվածում «հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
3) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. սեպտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1012-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
փետրվարի 7-ի N 96-Ն որոշման
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ` ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը
Փորձաքննության տեսակը Միավորի նախահաշվային արժեքը
(դրամ) Քանակը
(հատ) Ընդամենը նախահաշվային արժեքը
(հազ. դրամ)
1 2 3 4
Ձեռագրաբանական 22500 - -
Փաստաթղթաբանական 30000 - -
այդ թվում՝
- փաստաթղթի պատրաստման եղանակի
և վավերապայմանների 30000 - -
- փաստաթղթի նյութի 30000 - -
Հետքաբանական 22500 - -
այդ թվում՝
- մարդու կողմից թողնված հետքերի 22500 - -
- առարկաների, գործիքների հետքերի 22500 - -
- տրանսպորտային միջոցների հետքերի 22500 - -
- սառը զենքի 22500 - -
Ձգաբանական 30000 - -
այդ թվում՝
- հրազենի և զինամթերքի 30000 - -
- կրակոցի հետքերի և արգասիքների 30000 - -
Պայթյունատեխնիկական 45000 - -
այդ թվում՝
- պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի 45000 - -
- պայթյունի հետքերի և արգասիքների 45000 - -
Նյութագիտական 30000 - -
այդ թվում՝
- լաքաներկերի և ծածկույթների 30000 - -
- նավթամթերքների և քսայուղերի 30000 - -
- սպիրտ պարունակող հեղուկների 30000 - -
- ապակու, ապակենման նյութերի,
սիլիկատային նյութերի 30000 - -
- միներալների, բնական ու թանկարժեք
քարերի 30000 - -
- պլաստմասսաների, ռետինի և այլ
պոլիմերային նյութերի 30000 - -
- մետաղների և համաձուլվածքների 30000 - -
- այլ նյութերի 30000 - -
Կենսաբանական 30000 - -
այդ թվում՝
- բուսական ծագման օբյեկտների 30000 - -
- կենդանական ծագման օբյեկտների 30000 - -
- թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների 30000 - -
- մանրաթելերի ու գործվածքների 30000 - -
- հողագիտական 30000 - -
Սննդային 30000 - -
Տեսաձայնագրառման 60000 - -
այդ թվում՝
- ձայնի և հնչած խոսքի 60000 - -
- ձայնագրվածքի ձայնային
միջավայրի, պայմանների,
միջոցների, նյութի և հետքերի 60000 - -
- տեսագրվածքի պատկերի,
պայմանների, միջոցների, նյութի և
հետքերի 60000 - -
Հրդեհատեխնիկական 45000 - -
այդ թվում՝
- հրդեհատեխնիկական 45000 - -
- էլեկտրատեխնիկական 45000 - -
Շինարարատեխնիկական 30000 - -
այդ թվում՝
- շինարարատեխնիկական 30000 - -
- անշարժ գույքի գնահատման 30000 - -
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների 15000 - -
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 45000 - -
Տրանսպորտային հետքաբանական 45000 - -
Տնտեսագիտական 90000 - -
այդ թվում՝
- հաշվապահական 90000 - -
- ֆինանսատնտեսագիտական 90000 - -
Ապրանքագիտական 15000 - -
այդ թվում՝
- ապրանքի գնահատման 15000 - -
- գույքային վնասի չափի որոշման 15000 - -
Ընդամենը - -
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան