ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2012 թվականի N 478-Ա
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-90-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հունիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
հունիսի 2-ի N 478-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը
1. «Գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2012 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
2. «Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2012 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
3. «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2012 թ.
հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
4. «Փաստաթղթերն արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2012 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
5. «Հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակը (թվանշանային գրադարանը), կազմակերպման և համակարգման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2012 թ.
դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
6. «Ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2013 թ.
մարտի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
7. «Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2013 թ.
ապրիլի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
8. «Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2013 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
9. «Արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն 2013 թ.
դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
(հավելվածը փոփ. 23.07.13 N 593-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան