Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ («IWRM/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ» ՓՈՒԼ 2 ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 550.000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-09-18-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

5 սեպտեմբերի 2013 թվականի N 35

28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ («IWRM/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ» ՓՈՒԼ 2 ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 550.000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի («IWRM/Ախուրյան գետ» փուլ 2 ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար 550.000 եվրո գումարի չափով դրամաշնորհ)» նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ստորագրել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. սեպտեմբերի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 5-ի նիստի N 35

արձանագրային որոշման

2012 թ. մայիսի 2-ի ֆինանսավորման համաձայնագրի

Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիր

2013 թ. հունիս

KfW-ի, Մայնի Ֆրանկֆուրտ

(«KfW»)

և

Հայաստանի Հանրապետության

(«Ստացող կողմ»)

միջև

սույն Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի կնքման մասով` ի դեմս Ֆինանսների նախարարության (Ֆիննախ), և

Ծրագրի իրականացման մասով` ի դեմս Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի («ՋՏՊԿ» կամ «Ծրագրի իրականացման գրասենյակ»)

550000 եվրոյի համար`

որը տրամադրվում է Ստացող կողմին Գերմանիայի կառավարության հատուկ հիմնադրամի (ուսումնասիրության և փորձագիտության հիմնադրամ) կողմից «IWRM/Ախուրյան գետ» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով:

Գերմանիայի կառավարության կողմից 2013 թ. մայիսի 29-ին տրված լիազորագրի և Հայաստանի Հանրապետության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ կամ Ծրագրի իրականացման գրասենյակ) խնդրանքի հիման վրա Ստացող կողմը և KfW-ն սույնով կնքում են հետևյալ Առաջին լրացուցիչ Ֆինանսավորման համաձայնագիրը:

Բաժին 1

Ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն

2012 թ. մայիսի 2-ի Ֆինանսավորման համաձայնագրի հետևյալ դրույթները սույնով ամբողջությամբ փոխվում են և վերաշարադրվում հետևյալ կերպ.

ա) Հոդված 1.1, նախադասություն 1.

EUR 800,000.--."

«KfW-ն Ստացող կողմին կտրամադրի 800000 եվրո չգերազանցող ֆինանսական օժանդակություն:»

բ) Հոդված 1.2.

«Ստացող կողմը ֆինանսական օժանդակությունը պետք է օգտագործի բացառապես 2012 թ. դեկտեմբերի «Խորհրդատվական ծառայությունների մրցույթի պայմաններ»-ում («Փորձագիտական ծառայություններ», Հավելված Ա, «Առաջադրանքի պայմաններ») սահմանված խորհրդատվական ծառայությունների I («ՋՌՀԿ/ Ախուրյան գետ, Փուլ 1», տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության արդիականացում) և V (Ախուրյանի գետավազանի կառավարման պլան) կետերի շրջանակներում պլանավորված տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունների (Հավելված 3) և, հիմնականում, օտարերկրյա փոխանակման ծախսերը վճարելու համար: Ֆինանսական օժանդակությունից մեքենաներ չեն կարող ֆինանսավորվել:»

գ) Հոդված 2.4.

«KfW-ն իրավունք ունի հրաժարվել վճարումներ կատարելուց 2013թ-ի դեկտեմբերի 30-ից հետո:»

Բաժին 2

Ֆինանսավորման համաձայնագրի վավերության շարունակում

Ֆինանսավորման համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ:

Բաժին 3

Սույն համաձայնագրի դադարեցումը

Սույն Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրով հաստատվող իրավական հարաբերությունները KfW-ի և Ստացող կողմի միջև դադարում են Ծրագրի ժամկետի ավարտից հետո, սակայն Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրելուց հետո ամենաուշը 15 տարուց հետո:

Բաժին 4

Տերմինների ներառումը

Ֆինանսավորման համաձայնագրի հոդված 5-ի (Պայմանագրային դրույթներ և ներկայացուցչական իրավունք) և հոդված 8-ի (Այլ դրույթներ) դրույթները ներառվում են սույն Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրում նույն ձևով, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին սույն Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրում, և այդ հոդվածներում վկայակոչումները «սույն Համաձայնագրին» վկայակոչում են նաև Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրին:

Կազմված է երեք բնօրինակից` անգլերեն լեզվով

Մայնի Ֆրանկֆուրտ Երևան

____ հունիսի, 2013 թ. ____ հունիսի, 2013 թ.

____________________________ ____________________________

KfW Հայաստանի Հանրապետություն`

ի դեմս Ֆինանսների նախարարության

Երևան

____ հունիսի, 2013 թ.

________________________

Հայաստանի Հանրապետություն` ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի

Հավելված 3.

Մրցույթի պայմաններ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։