Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 սեպտեմբերի 2013 թվականի N 39
11. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2014 թվականի և Գյումրի քաղաքի վերականգնման 2014 թվականի ծրագրերի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թ.
սեպտեմբերի 28-ի նիստի N 39
արձանագրային որոշման
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ/Հ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Ժամկետը 2014թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազար դրամ)
1 2 3 4 5 6
1 ք. Վարդենիսի թիվ 2 դպրոցի վերակառուցման Կրթական օբյեկտների հիմնանորոգում ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2014թ. 2014թ.
ՀՀ պետական բյուջե 320,347.4
2 Կապանի թիվ 2 ավագ դպրոցի գոյություն ունեցող մարզադահլիճային մ/շ վերակառուցման աշխատանքներ Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2014թ. 2014թ.
ՀՀ պետական բյուջե 190,000.0
3 Կապանի թիվ 2 ավագ դպրոցի կառուցում Կրթական օբյեկտների շինարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2014թ. 2014թ.
ՀՀ պետական բյուջե 206,157.1
ԸՆԴԱՄԵՆԸ 716,504.50
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թ.
սեպտեմբերի 28-ի նիստի N 39
արձանագրային որոշման
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ/Հ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Ժամկետը 2014թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը
(հազար դրամ)
1 2 3 4 5 6
1 ք. Գյումրիի ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիակայի և ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի անավարտ շենքի ավարտում Կրթական օբյեկտների շինարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2014թ. ՀՀ 2014թ. պետական բյուջե 298,364.7
Ընդամենը 298,364.7