Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 սեպտեմբերի 2013 թվականի N 39
13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերին՝ համաձայն հավելվածի, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թ.
սեպտեմբերի 28-ի նիստի N 39
արձանագրային որոշման
Ց Ա Ն Կ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ
N Ծրագրի վերնագիրը Կատարող կազմակերպության
անվանումը, գերատեսչական պատկանելությունը Գումարը (հազար դրամ)
1 Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն ՀՀ ԿԳՆ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ 10868,0
2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտում և անվտանգության հայտարարագրերի մշակում «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ 30000,0
3 Մատենադարանի մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ փաստաթղթերի և հնատիպ գրքերի կոնսերվացման ու գիտատեխնիկական մշակման ծրագիր «Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան)» ՊՈԱԿ 21000,0
4 «Հայոց պատմություն» բազմահատորյակի հատոր 1-ին գիրք II-ի տպագրություն ՀՀ ԳԱԱ «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ 17200,0
5 Ազգային հետազոտական էլեկտրոնային ենթակառուցվածքի կիրառում բնագիտական խնդիրների լուծման համար ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ 25000,0
6 Մեծամոր պատմահնագիտական արգելոցի համակողմանի ուսումնասիրության II փուլ (ուշ բրոնզեդարյան դամբարանադաշտ) ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց - թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ 15000,0
7 Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ 9918,0
8 Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր դեղանյութերի ստեղծում և ներդրում գյուղատնտեսության և առողջապահության պրակտիկայում ՀՀ ԳԱԱ «Հ. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ 15000,0
9 Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքում պեստիցիդների մնացորդների մոնիթորինգ ՀՀ ԳԱԱ «Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 15000,0
10 Իրանաբնակ թյուրքախոս էթնիկական խմբերի ծագումնաբանությունը և ազգային ինքնության խնդիրները ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 12000,0
11 ՋՋԷՌ ռեակտորով ատոմային էներգաբլոկի ԳՇԿ-ում ակուստիկ տատանումների առաջացման երևույթի հետազոտման փորձարարական կայանքի ստեղծում ՀՀ ԷԲՊՆ Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ 10000,0
12 Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ ՀՀ պաշտպանության նախարարություն 1494284,3
ԸՆԴԱՄԵՆԸ 1675270,3