Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 925-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

27 սեպտեմբերի 2013 թ. N 925-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը և 26-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի եզրակացությունը և «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի հայտը.

Հրամայում եմ`

1. «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Մաշտոցի պողոտա, 5 (վկայական N 2289143):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:

Վ. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։