Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2013 թվականի N 541-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում՝ 2013 թվականի մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մայիսի 30-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մայիսի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 23-ի N 541-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/ արտահանման երկիրը Արժեքը (դրամ)

1. 7309 Բաք կգ 30000 ՉԺՀ/ ՉԺՀ 24018454

2. 8428 Հոսքագծի փոխարկիչ, ժապավենային փոխադրիչ հատ 5 ՉԺՀ/ ՉԺՀ 16625964

3. 8413 Պոմպ հատ 16 ՉԺՀ/ ՉԺՀ 25789936

4. 8543 Էլեկտրալիզոր հատ 4 ՉԺՀ/ ՉԺՀ 35525006

5. 8537 Ղեկավարման վահանակ հատ 4 ՉԺՀ/ ՉԺՀ 30388569

6. 8514 Վառարան հատ 1 ՉԺՀ/ ՉԺՀ 3974706

7. 8479 Տիտանից խառնիչ հատ 1 ՉԺՀ/ ՉԺՀ 497006

8. 8501 Կոմպրեսորային գեներատոր հատ 2 ՉԺՀ/ ՉԺՀ 790306

9. 9031 Մթնոլորտում թթվածնի կոնցենտրացիան որոշող տվիչ հատ 4 ՉԺՀ/ ՉԺՀ 1354352

10. 9030 Լուծույթում երկաթի իոնները որոշող տվիչ հատ 2 ՉԺՀ/ ՉԺՀ 354546

11. 8474 Այտային ջարդիչ, աղաց, տատանողական սնուցիչ` իր համալրող սարքերով հատ 10 ՉԺՀ/ ՉԺՀ 64780272

12. 8419 Չորացնող պահարան հատ 1 ՉԺՀ/ ՉԺՀ 285506

13. 8421 Ֆիլտր հատ 4 ՉԺՀ/ ՉԺՀ 28292326

14. 9027 Ատոմաաբիսորբցիոն անալիտիկ սարք հատ 1 ՉԺՀ/ ՉԺՀ 9379806

15. 7308 Մետաղական կոնստրուկցիաներ՝ սև մետաղից` համալրող մասերով կգ 65000 -/- 85960000

< 16. 8429 Ամբարձիչ հատ 2 ՉԺՀ/ ՉԺՀ 14878200

17. 8429 Թրթուրավոր բուլդոզեր հատ 1 ՉԺՀ/ ՉԺՀ 45210000

18. 8429 Թրթուրավոր էքսկավատոր հատ 1 ՉԺՀ/ ՉԺՀ 41511000

19. 8423 Էլեկտրոնային ավտոմոբիլային կշեռք հատ 1 ՉԺՀ/ ՉԺՀ 5612205

20. 8423 Էլեկտրոնային արտադրական կշեռքներ հատ 3 ՉԺՀ/ ՉԺՀ 2073495

Ընդամենը 437301655

(հավելվածը լրաց., փոփ. 15.08.13 N 864-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։