Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ հոդվածով.
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ հոդվածով.
«Հոդված 19. Մինչև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում գրավ դրված գույքն իրացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-83-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգով` պայմանագրով նախատեսված անձի կամ գրավառուի կամ գրավառուի հանձնարարությամբ` այլ անձի կողմից:»: