Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2013 թվականի N 877-Ա

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Սոս Սարգսյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 2-ի N 877-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Սարգսյան -ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար

Հ. Հակոբյան -ՀՀ սփյուռքի նախարար

Դ. Սարգսյան -ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Բեգլարյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Դ. Դումանյան -ՀՀ առողջապահության նախարար

Ա. Վարդանյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Տ. Մարգարյան -Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Վ. Գասպարյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Հ. Ղազանչյան -«Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Գևորգյանց -«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Զ. Բալայան -գրող, հրապարակախոս (համաձայնությամբ)

Կ. Հովհաննիսյան -«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ա. Մազմանյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ)

Դ. Մուրադյան -«Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Վ. Մկրտչյան -«Համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Հովհաննիսյան -արվեստաբան (համաձայնությամբ)

Ն. Սարգսյան -Սոս Սարգսյանի կինը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։