Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2013 թվականի N 1041-Ա

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և սահմանված կարգով ամրացնել «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբեր 26-ի N 1041-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանՆ ամրացվող գույքի

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը (հատ) Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1. Գազային քրոմատոգրաֆ մաս դետեկտորով GCMS-QP2010SE EI 230V CE LV incl.GC-2010 Plus` արտադրությունը, SHIMADZU CORPORATION (Ճապոնիա)

Անհրաժեշտ ստանդարտ փորձանմուշներ

Անհրաժեշտ ռեակտիվներ

Լաբորատոր ամանեղեն Հավաքածու 1 58.501.474

Ընդամենը 58.501.474

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։