Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Հաստատել՝

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների՝ ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները՝

ա. «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ --- հազար դրամ, որից`

- «ա» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ --- հազար դրամ,

- 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ --- հազար դրամ (յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 3,500.0 հազար դրամ),

- «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ --- հազար դրամ,

բ. «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ ---- հազար դրամ.

3) համայնքների բյուջեներին օրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2012 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2014 թվականի ծախսերի նախահաշիվը՝ ---- հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ ---- հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ --- հազար դրամ.

8) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման վճարների չափերը` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։