Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թ.
սեպտեմբերի 13-ի նիստի N 36
արձանագրային որոշման
Ց Ա Ն Կ
ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ՀՀ օրենքների նախագծերի և ծրագրերի, ինչպես նաև ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծից բխող փոփոխման ենթակա ՀՀ կառավարության որոշումներ
Կատարող պետական կառավարման մարմնի անվանումը ՀՀ օրենքների նախագծերի, կառավարության որոշումների և ծրագրերի անվանումները
I ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ՀՀ օրենքների նախագծեր և ծրագրեր
1 ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ 2014 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրեր
2 ՀՀ կրթության և գիտության նախարարություն «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորում» 2014 թվականի ծրագիր
3 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2014 թվականի տարեկան ծրագիր
4 ՀՀ բնապահպանության նախարարություն Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագիր
5 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Գյումրի քաղաքի վերականգնման 2014 թվականի տարեկան ծրագիր
Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2014 թվականի տարեկան ծրագիր
6 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագիր
7 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք
Պետական մարմիններում աշխատանքի վարձատրության և կենսաթոշակային ապահովուման ոլորտներում հարցերի կարգավորմանն ուղղված ՀՀ օրենքների նախագծեր
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2014 թվականի տարեկան ծրագիր
Երեխայի իրավունքների պաշտպանության 2014 թվականի տարեկան ծրագիր
Զբաղվածության կարգավորման պետական ծրագիր
II ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծից բխող փոփոխման ենթակա որոշումների անվանումները
1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «2014թ. պետական նպաստների չափերը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություննեևր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում