«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2001 թվականի N 448
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանում Քրիստոնեության պետական կրոնի հռչակման 1700-ամյակի տոնակատարության փաստավավերագրական նկարահանումներն իրականացնելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 07 ենթախմբի «2. Խաղարկային կինոնկարների ստեղծման գծով պետական պատվեր» ծրագրի գծով նախատեսված գումարը պակասեցնել 14000,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը)` նույն չափով ավելացնելով 07 խմբի 07 ենթախմբի «3. Վավերագրական կինոնկարների ստեղծման գծով պետական պատվեր» ծրագրի գծով նախատեսված գումարը («Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում (աղյուսակ 07-07) կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 24-ի N 448 որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի
հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածում
(աղյուսակ 07-07) կատարվող փոփոխություններ
(հազար դրամ)
Խումբ Ենթա-
խումբ Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ընդամենը այդ թվում`
երկրորդ եռամսյակ երրորդ եռամսյակ
07 07 2. Խաղարկային կինոնկարների ստեղծման գծով պետական պատվեր -14000.0 -7000.0 -7000.0
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն -14000.0 -7000.0 -7000.0
այդ թվում`
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -14000.0 -7000.0 -7000.0
07 07 3. Վավերագրական կինոնկարների ստեղծման գծով պետական պատվեր 14000.0 7000.0 7000.0
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նաախրարություն 14000.0 7000.0 7000.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 14000.0 7000.0 7000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան