Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ՆՀ-97-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-10-17-ից մինչև 2018-04-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ՆՀ-97-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-97-Ն հրամանագրի`

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «մրցանակաբաշխության» բառը փոխարինել «մրցանակային» բառով.

2) 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, երեք տարի ժամկետով,» բառերը, իսկ «յուրաքանչյուր տարի» բառերը փոխարինել «յուրաքանչյուր մրցանակային տարի` մրցանակ շնորհելու կամ չշնորհելու մասին հանձնաժողովի ընդունած որոշումից հետո» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 5

Երևան

ՆՀ-251-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։