Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 7 ՀՈԿՏՈՄԲԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 1182-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 հոկտեմբերի 2013 թ. N 1182-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԴԻԼԻՋԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՍՔՈՒԼ ՕՖ ԱՐՄԵՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ԻՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված՝ հավելված 7-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 56/1 եզրակացությունը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «ԴԻԼԻՋԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՍՔՈՒԼ ՕՖ ԱՐՄԵՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ին տալ միջնակարգ հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 650 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։