Հոդված 1
Հոդված 1
Պայմանավորվող բարձր կողմերը հայտարարում են, որ ընդունում են սույն փաստաթղթին կից ներկայացված` «Տարանցման ազատության մասին» Կանոնադրությունը, որն ընդունվել է Բարսելոնայի Խորհրդաժողովում 1921 թվականի ապրիլի 14-ին։
Սույն Կանոնադրությունը համարվում է սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը: Հետևաբար նրանք սույնով հայտարարում են, որ ընդունում են նշված Կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները և պարտականությունները՝ դրանում նշված ժամկետներին և պայմաններին համապատասխան։