Հոդված 10
Հոդված 10
Սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելը չեղյալ չի հայտարարի Պայմանավորվող պետությունների կողմից նախքան 1921 թվականի մայիսի 1-ը կնքված՝ տարանցման խնդիրներին վերաբերող պայմանագրերը, կոնվենցիաները և համաձայնագրերը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ համաձայնագրերը շարունակում են մնալ ուժի մեջ՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են, համաձայնագրի գործողության դադարեցման միջոցով, կամ երբ հանգամանքները հնարավորություն կտան, ուժի մեջ մնացած այն համաձայնագրերում, որոնք հակասում են սույն Կանոնադրության դրույթներին, կատարել այդ դրույթների հետ համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ փոփոխություններ՝ այնքանով, որքանով թույլ են տալիս համապատասխան երկրների կամ տարածքների աշխարհագրական, տնտեսական կամ տեխնիկական պայմանները։
Պայմանավորվող պետությունները նաև պարտավորվում են հետագայում չկնքել պայմանագրեր, կոնվենցիաներ կամ համաձայնագրեր, որոնք չեն համապատասխանի սույն Կանոնադրության դրույթներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցից բացառիկ շեղումները արդարացվում են աշխարհագրական, տնտեսական կամ տեխնիկական հանգամանքներով։
Ավելին, Պայմանավորվող պետությունները կարող են տարանցման խնդիրների առնչությամբ ձեռք բերել տարածաշրջանային պայմանավորվածություններ՝ սույն Կանոնադրության սկզբունքներին համապատասխան։