Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Սույն Կանոնադրության մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ առաջացող ցանկացած վեճ, որն ուղղակիորեն չեն լուծում Կողմերը, ներկայացվում է Միջազգային արդարադատության մշտական դատարան, եթե հատուկ համաձայնությամբ կամ ընդհանուր արբիտրաժային որոշմամբ քայլեր չեն ձեռնարկվում վեճը արբիտրաժի կամ որևէ այլ միջոցով լուծելու համար:

Դատական գործը հարուցվում է Միջազգային արդարադատության մշտական դատարանի կանոնադրության 40-րդ հոդվածով սահմանված կարգով:

Նման վեճերը հնարավորության սահմաններում հաշտությամբ լուծելու համար, այնուամենայնիվ, Պայմանավորվող պետությունները, նախքան դատավարության դիմելը և չխախտելով Խորհրդի և Ասամբլեայի լիազորություններն ու իրավունքները, պարտավորվում են այդպիսի վեճերը եզրակացություն ստանալու համար ներկայացնել որևէ մարմնի, որը հիմնադրվել է Ազգերի լիգայի կողմից` որպես Ազգերի լիգայի՝ հաղորդակցման ու տարանցման հարցերով խորհրդատվական և տեխնիկական կազմակերպություն: Հրատապ դեպքերում նախնական եզրակացությամբ կարող է խորհուրդ տրվել ձեռնարկել ժամանակավոր միջոցներ, որոնցով մասնավորապես կվերականգնվեն տարանցման ազատությանն առնչվող այն հնարավորությունները, որոնք գոյություն են ունեցել նախքան վեճի առաջացման պատճառ դարձած գործողությունը կամ դեպքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։