Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ Պայմանավորվող պետությունների տարածքներում կամ դրանց անմիջական հարակից տարածքներում կան տարածաշրջաններ կամ անկլավներ, որոնք այդ տարածքների համեմատ ունեն փոքր տարածություն և փոքրաթիվ բնակչություն, և որ այդ տարածաշրջանները կամ անկլավներն այլ մայր պետության անջատ մասն են կամ բնակավայրերը, և վարչական կարգի պատճառով գործնականում անհնար է սույն Կանոնադրության դրույթները կիրառել դրանց նկատմամբ, համաձայնություն է ձեռք բերվել, որ այս դրույթները չկիրառվեն դրանց նկատմամբ:

Նախատեսված նույն կարգը կիրառվում է, եթե գաղութը կամ կախյալ տարածքը դրա մակերեսի համեմատ ունի չափազանց երկար սահման, և երբ դրա հետևանքով գործնականում անհնար է իրականացնել անհրաժեշտ մաքսային և ոստիկանական վերահսկողություն:

Համապատասխան պետությունները, այնուամենայնիվ, վերը նշված դեպքերում կկիրառեն այնպիսի ռեժիմ, որը կպահպանի սույն Կանոնադրության սկզբունքները և հնարավորինս կնպաստի տարանցմանն ու հաղորդակցություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։