Հոդված 8
Հոդված 8
Պահպանելով սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթները՝ այն կարող է դադարեցվել դրա ցանկացած Կողմի կողմից՝ այդ Կողմի համար այն ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարին լրանալուց հետո։ Դադարեցումն իրականացվում է Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցմամբ։ Վերջինս այդպիսի ծանուցման օրինակներն անմիջապես փոխանցում է մյուս բոլոր Կողմերին՝ նրանց տեղեկացնելով դրա ստացման ամսաթվի մասին։
Դադարեցումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարին այդ մասին ծանուցելու ամսաթվից մեկ տարի հետո և կիրառվում է միայն ծանուցող տերության նկատմամբ։