Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 մայիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2001 թվականի N 467

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 235 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկի բուժհետազոտում անցկացնող տարածաշրջանային բժշկական հիմնարկների ցանկի`

ա) «ՀՀ Շիրակի մարզ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Թերապևտիկ

հիվանդություններով

ՀՀ Շիրակի

մարզ «Սամարիթեր հիվանդանոց»

ՓԲԸ

Վիրաբուժական

հիվանդություններով

«Գ. Գյուլբեկյանի անվան

վիրաբուժական հիվանդանոց»

ՓԲԸ

».

բ) «ՀՀ Լոռու մարզ» տողում «Թերապևտիկ հիվանդություններով» բառերը փոխարինել «Թերապևտիկ, քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբուժական հիվանդություններով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։