ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2013 թվականի N 1101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից անցկացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 349-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, տեքստում, հավելվածում և ստուգաթերթերում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) հավելվածը լրացնել 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ ստուգաթերթերով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հոկտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1101-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 31
Մասնագիտացված բժշկական օգնություն (գործառույթներ) Ախտաբանաանատոմիական
(ՏԳՏԴ ծածկագիր՝ 86)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 32
Վնասակար թափոնների մշակում և ոչնչացում
Թափոնների վնասազերծում և այլ մշակում
(ՏԳՏԴ ծածկագիր՝ 38.22.0, 39.00.0)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 33
Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայություններ
(ՏԳՏԴ ծածկագիր՝ 96.02.0)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 34
Ջրի հավաքում, մշակում և բաշխում
(ՏԳՏԴ ծածկագիր՝ 36.00.0)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 35
Առաջնային բժշկական օգնություն
(ՏԳՏԴ ծածկագիր՝ 86)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 36
Վարակիչ հիվանդությունների (ստացիոնար) գործունեություն
(ՏԳՏԴ ծածկագիր՝ 86)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 37
Մասնագիտացված բժշկական օգնություն (գործառույթներ)
Մանկաբուժական գործունեություն /մանկաբուժական ստացիոնարներ/
(ՏԳՏԴ ծածկագիր՝ 86)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 38
Գործունեության տեսակ` (ՏԳՏԴ ծածկագիր՝ 86) »:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան