Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-10-22-ից մինչև 2019-07-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-07-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 2010 թվականի N 651-Ա

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով ստեղծել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը.

2) անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (համաձայնությամբ) ներկայացուցիչների.

3) մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրել տեղեկատվություն հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման, արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. օգոստոսի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

օգոստոսի 17-ի N 651-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Երիցյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Ղամարյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ

Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Ալեքսանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Հ. Բաղմանյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ

Կ. Պապոյան - ՀՀ բնապահպանության նախարարի օգնական

Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։