ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2012 թվականի N 212-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքային խմբի ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մարտի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
մարտի 13-ի N 212-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Տ. Հարությունյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար
Կ. Հակոբյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալության պետ
Ա. Վարոսյան - ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ֆ. Նորեկյան - ՀՀ Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Մ. Մաթևոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Պետրոսյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Խ. Հակոբյան - Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միության նախագահ, հանրային խորհրդի անդամ (աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան