ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2011 թվականի N 240-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև փոխգործակցությունը համակարգելու, կանոնակարգելու և միասնական վերահսկողություն սահմանելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մարտի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մարտի 25-ի N 240-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրենի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Տ. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ և հակահամաճարակային
տեսչության պետ
Գ. Կոստանդյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Հ. Եմիշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ
Գ. Պողոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի արտակարգ իրավիճակների
քաղաքականության ծրագրերի վարչության պետ
Խ. Սարգսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մանրիկյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հատուկ
վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Կարախանյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան